Wylling logo
Հայերեն

Վերադառնալ

Կեռասենու այգի. ներկայացում ծառի տակ
Կեռասենու այգի. ներկայացում ծառի տակ
Ժամանակացույց
Տոմսերի արժեքը

Սկսած 5000 Դրամ

Տոմսերի արժեքը

Սկսած 5000 Դրամ

Նկարագրություն
UPD: Добавили билеты с включенным трансфером туда-обратно. Отправление автобуса от Площади республики (отель Mariott) в 18:30, телефон для связи +374 41 950 110


Ինչպե՞ս եք պատկերացնում իդեալական ներկայացումը։ Որպես ճանապարհորդությու՞ն։ Որպես փորձառությու՞ն, որպես մեդիտա՞ցիա։ Որպես կյանքի ընթացքի ոչ ֆորմալ վերապրու՞մ։ Որպես ապրումակցու՞մ, որպես մասնակցությու՞ն։ Թե՞ այս ամենը միանգամից։ 


Մենք մի ներկայացում ենք մտածել և շատ ենք ուզում ձեզ հետ միասին բեմադրել այն։ Սա ներկայացում է, որը բխում է իրականությունից և իր մեջ ամփոփում է իրականության գեղեցկությունը, սարսափը, փխրունությունը։ 

Ահա ներկայացման մասին այն ամենը, ինչը հնարավոր է փոխանցել տեքստի միջոցով։ Դուք գալու եք կեռասենու այգի, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կունենա իր առանձին ծառը։ Դնելու եք ականջակալներ, սկսվելու է ներկայացումը, և ներկայացման ամբողջ ընթացքում դուք պառկելու եք ծառի տակ, պարելու, ապրումակցելու, կատարվողի հանդեպ ձեր վերաբերմունքն անընդհատ փոփոխելու, մեդիտացիայով զբաղվելու, վիճելու։ Փորձելու եք նույնականացնել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող իրականությունը, անուններ եք մտածելու և այդ անուններից հրաժարվելու, քանի որ անունները կորցնում են իրենց նշանակությունը։ Իսկ հետո մենք հավաքվելու ենք և փորձելու ենք քննարկել տեղի ունեցածը, ինչը նույնպես շատ յուրահատուկ մթնոլորտում է անցնելու։ 

Քննարկելով, թե ինչ է իրենից ներկայացնում ստեղծագործությունը, և ինչին և ինչպես պետք է պատրաստվել, մենք հանգում ենք կոմպոզիտոր Ջոն Քեյջի խոսքերին․ «Արվեստի գործի հետ շփման ժամանակ ամենից լավ և օգտակար է լինել ուշադիր և դատարկ»։ 

Ներկայացման Լեզուն' ռուսերեն

Ներկայացումը դիտելու համար ձեզ պետք կգան ականջակալներ և լիցքավորված հեռախոս՝ ինտերնետ կապով։
Կազմակերպող
temporary association “xronotope”

temporary association “xronotope”

Նկարներ
Այլ միջոցառումներՏեսնել ավելին
Camerata Acoustic

13 August, 18:00

TUF Club

Camerata Acoustic

Երիտասարդության միջազգային օրը NEMRA-ի հետ

17 August, 20:00

Platform

Երիտասարդության միջազգային օրը NEMRA-ի հետ

Концерт СБПЧ в Ереване (21/08/22)

21 August, 20:00

TUF Club

Концерт СБПЧ в Ереване (21/08/22)

Концерт Манижи в Ереване (09/09/22)

9 September, 20:00

Platform

Концерт Манижи в Ереване (09/09/22)

Ուրվական Փառատոն 2022

23 September, 19:00

Դիլիջան

Ուրվական Փառատոն 2022

© 2022 Wylling. Բոլոր իրավունքները պաշտպանված են