https://www.wylling.com վեբ կայքի (այսուհետ նաև՝ «Կայք») բովանդակությունը (տեղեկատվություն, հաղորդագրություններ, պատկերներ, ձայնագրություններ և տեսաձայնագրություններ) տրամադրվում է «Վիլինգ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ «Ընկերություն») կողմից:
Այցելելով կայք՝ Կայքից օգտվողը (այսուհետ նաև՝ Օգտվող) հասկանում և համաձայնվում է ընդունել և հետևել Կայքում նշված պայմաններին, կարգին և բովանդակությանը:
Կայքում տեղ գտած բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Ընկերությանը և/կամ նրա հետ համագործակցող անձանց ընկերություններին:
Ընկերությունը (կամ վերջինիս կողմից լիազորված անձը) իրավունք ունի որոշելու որոշել կայքից օգտվելու կանոնները և պահանջել Կայքից օգտվողներին հետևել դրանց:
Կայքում զետեղված կամ կայքի միջոցով տրամադրվող նյութերը նախատեսված են Օգտվողի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով կամ տարածվել կոմերցիոն հիմունքներով:
https://www.wylling.com կայքից նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում հղումը https://www.wylling.com կայքին պարտադիր է:
Կայքի բովանդակության չարտոնված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության իրավունքի այլ օբյեկտների խախտում:
Տվյալ կայքում որոշ նյութերի ձեքբերումը վճարովի է, որը կատարվում է ՀՀ դրամով։ Կայքից որոշ նյութերի ձեռքբերումը իրականացվում է առցանց և անկանխիկ եղանակով։ Անկանխիկ եղանակով գնում կատարելիս կայքի էկրանին հայտնվում է տերմինալ, որպեսզի Օգտվողը կարողանա վճարել վճարային քարտի միջոցով, որից հետո կստանա համապատասխան ստուգում:
Վճարում կատարելու անհրաժեշտության մասին Օգտվողը կտեղեկացվի Ընկերության համար ընդունելի ցանկացած անհրաժեշտ և բավարար եղանակով:
Կայքի որոշ հատվածներում Ընկերությունը կարող է խնդրել Օգտվողից անձնական տեղեկություններ տրամադրել, ինչը Օգտվողին թույլ կտա կատարելու որոշակի գործողություններ:
Անձնական տեղեկությունները կօգտագործվեն Ընկերության՝ Օգտվողի համար գաղտնիության երաշխավորման քաղաքականության և ՀՀ օրենսդրության համաձայն: Անձնական տեղեկությունները կոնկրետ անձին առնչվող այնպիսի տվյալներ են, ինչպիսիք են անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային կամ փոստային հասցեն, կրեդիտ կամ դեբետ քարտերի տվյալները և տեղեկություն առցանց գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի տեղեկությունները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել անձի ինքնությունը:
Կայքում կարող են տեղ գտնել երրորդ անձանց կայքերի հղումներ: Երրորդ անձանց կայքեր մուտք գործելու դեպքում Օգտվողը չպետք է առաջնորդվի Մեր կայքում տեղ գտած Պայմաններով: Հետևաբար, մենք խորհուրդ ենք տալիս տվյալ դեպքերում ուսումնասիրել այդ կայքերից օգտվելու պայմանները: Ընկերությունը չունի վերահսկողություն և պատասխանատվություն չի կրում դրանց մեջ տեղ գտած բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:
Կայքի ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջովին և/կամ բացառապես պատասխանատու է Օգտվողը:
Ընկերությունը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ` Կայքն ամբողջովին աշխատունակ վիճակում պահպանելու համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում հնարավոր թերությունների հետևանքների համար:
Ընկերությունը չի ստանձնում որևէ պարտավորություն և չի կրում պատասխանատվություն Կայքում Օգտվողի կամ երրորդ անձի կողմից տեղադրված որևէ բովանդակության և դրանց միջոցով տրամադրվող ծառայությունների համար:
Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն տվյալ կայքից կամ փոխկապակցված կայքից օգտվելու, ինչպես նաև տվյալ կայքում տեղեկությանը վստահելու արդյունքում Օգտվողի կողմից ցանկացած գործողություն կատարելու կամ չկատարելու արդյունքում առաջացած ցանկացած տեսակի ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների, տվյալների, եկամտի կամ շահույթի կորստի, գույքին պատճառած վնասի կամ գույքի կորստի և երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների համար. այս ամենի համար Օգտվողն անձամբ է կրում պատասխանատվություն:
Ընկերությունն իրավունք ունի Կայքի օգտագործման կանոնները խախտող Օգտվողին զրկել Կայքից օգտվելու իրավունքից:
Չի թույլատրվում կայքում օգտագործել ապօրինի կամ վարկաբեկող, վիրավորական, անպարկեշտ ու սպառնալիք պարունակող նյութեր, որոնք Մեր կարծիքով կարող են պատճառել անհարմարություն և անհանգստություն Ընկերությանը կամ այլ անձանց:
Չի թույլատրվում կայքի մեկնաբանությունների մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով վիրավորանք հասցնել կայքին, վերջինիս ադմինիստրացիային և հեղինակներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին, կայքում տեղ գտած նյութերի զրուցակիցներին, մյուս օգտատերերին՝ ռասայական, կրոնական, էթնիկական, սեռական և այլ խտրականությունների հողի վրա:
Չի թույլատրվում կայքում հայհոյանքների, պոռնոգրաֆիկ և էրոտիկ բնույթի, ինչպես նաև թմրամոլություն քարոզող նյութերի և մեկնաբանությունների տեղադրումը:
Չի թույլատրվում կոմերցիոն բնույթի հաղորդագրությունների և կայքի բովանդակության հետ որևէ կապ չունեցող այլ գրությունների տեղադրումը:
Օգտվողի կողմից Կայքի օգտագործումը որևէ կերպ չպետք է հանգեցնի Ընկերության որևէ ծառայության կասեցման, վնասի, ծառայության մատուցման արդյունավետության նվազեցման կամ անսարքության:
Որոշ ծառայություններից օգտվելու համար Օգտվողը պետք է անցնի գրանցման գործընթաց և տրամադրի Ընկերությանը ամբողջական և հավաստի տեղեկատվություն: Օգտվողից կարող է նաև պահանջվել ընտրել ծածկագիր:
Միայն գրանցվելու դեպքում Օգտվողը հնարավորություն կունենա թողնել մեկնաբանություններ, տալ հարցեր, օգտվել վճարովի ծառայություններից:
Օգտվողը լիովին պատասխանատու է իր տիրույթում (պրոֆիլում) իրականացվող բոլոր գործողությունների համար և պարտավոր է վճարել իր հաշվում կատարված բոլոր ծախսերը, անկախ նրանից, թե այդ ծախսերը կատարվել են իր, թե ցանկացած այլ` լիազորված, կամ չլիազորված անձի կողմից,դիտավորյալ թե անզգուշորեն, կամ ցանկացած վիրուսի, չարտոնված մուտքի կամ անվտանգության խախտման արդյունքում:
Մեր կայքում տեղ գտած ցանկացած նյութ, տեղեկատվություն և ծառայություն ուղղված չէ և չի վերաբերում մինչև 13 տարեկան երեխաներին: Եթե Մենք հայտնաբերենք, որ մինչև 13 տարեկան երեխան մեզ տրամադրել է անձնական տեղեկատվություն, մենք հեռացնում ենք այդ տեղեկատվությունը: Եթե դուք ծնող եք կամ խնամակալ և տեղյակ եք, որ Ձեր երեխան մեզ տրամադրել է անձնական տեղեկատվություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, որպեսզի Մենք կարողանանք կատարել անհրաժեշտ գործողություններ:
Օգտագործողները կարող են դիմել հարթակին պահպանված անձնական տվյալները հեռացնելու համար: Դա անելու համար նրանք պետք է նամակ ուղարկեն «Անձնական տվյալների հեռացման հարցում» վերնագրով: Կարճ, ոչ պարտադիր նկարագրությամբ, թե ինչո՞ւ է օգտատերը եկել այդ որոշմանը: Նամակը պետք է ուղարկվի [email protected] էլ. փոստի հասցեին:
Ընկերությունն իրավունք ունի փոփոխելու այս Պայմանները և տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն:
Ընկերությունը պահպանում է Կայքում տեղ գտած պայմանները ժամանակ առ ժամանակ առանց ծանուցման փոխելու իրավունքը: Փոփոխությունները վավեր են դառնում տվյալ կայքում տեղադրման պահից:
Օգտվողը ընդունում և համաձայնում է, որ իր պարտականությունն է պարբերաբար վերանայել պայմանները՝ ծանոթանալու համար բոլոր փոփոխություններին:
Օգտվողի կողմից տվյալ կայքի շահագործումը շարունակելու դեպքում կհամարվի, որ վերջինիս կողմից ընդունել են այդ փոփոխությունները:
Կայքի ադմինիստրացիան միշտ պատրաստ է հաշվի առնել և ընդունել կայքի յուրաքանչյուր օգտատիրոջ առաջարկությունները՝ կայքի աշխատանքի հետ կապված:
Կայքի աշխատանքի և դրանում տեղ գտած նյութերի և տեղեկությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլ. հասցեին: